Երևան Մոլ Բոնուս Քարտը. Հիմնական կանոններ և պայմաններ
 

  1. Ինչ է Բոնուս քարտը

Երևան Մոլի բոնուս քարտը հնարավորություն է տալիս կատարած գնումների դիմաց կուտակել քեշբեք և հետագայում 200 դրամ կամ ավել քեշբեք կուտակելու դեպքում, ծախսել այն՝ ԿինոՊարկից և Նավապետ Քիդից գնումներ կատարելիս կամ Երևան Մոլի ծառայություններից օգտվելիս:

  1. Ինչպես է գործում Բոնուս քարտը և ինչ առավելություններ է ընդձեռում  

    • Երևան Մոլ «Բոնուս քարտ» նախագծի յուրաքանչյուր քարտապան, կատարելով գնումներ Երևան Մոլի յուրաքանչյուր խանութից, կուտակում է 3% քեշբեք:

    • Քեշբեքը գրանցելու համար քարտապանը իր կատարած գնումների ՀԴՄ կտրոններով (կտրոնների նվազագույն արժեք չի սահմանվում) պետք է մոտենա Երևան Մոլի հաճախորդների սպասարկման բաժին և գրանցի իր կտրոնները կամ լուսանկարի/սկանավորի կտրոնը և կցի այն իր անձնական էջի կտրոններ բաժնում։ ԿինոՊարկից և Նավապետ Քիդի գանձերի կղզուց կատարված գնումների դեպքում կտրոնները գրանցվում են տեղում՝ դրամարկղում:

    • ՀԴՄ կտրոնները պահվում են Երևան Մոլի հաճախորդների սպասարկման բաժնում/ ԿինոՊարկի դրամարկղում/Նավապետ Քիդի գանձերի կղզու դրմարկղում և գրանցելուց հետո ենթական չեն վերադարձման: Եթե գնված ապրանքի վերադարձը որպես այդպիսին հավանական է, ապա խորհուրդ է տրվում համապատասխան ՀԴՄ կտրոնները ներկայացնել գնված ապրանքը վերադարձնելու թույլատրելի ժամկետի ավարտից հետո:

    • Քեշբեքի կուտակումը կատարվում է հետևյալ եղանակներով.

      • Երևան Մոլից կատարված 200.000 դրամը չգերազանցող գնումը կուտակում է 3% քեշբեք։

      • Եթե գնում(ներ)ը գերազանցում է(են) 200,000 դրամը, ապա 200,000 դրամից հետո մնացյալ գումարը կուտակում է 0,3% քեշբեք:

      • Քարֆուր սուպերմարկետից կատարծ գնումներից կկուտակվի 0.3% քեշբեք

      • ԿինոՊարկում և Նավապետ Քիդի գանձերի կղզում կատարված գնումը կուտակում է 5% քեշբեք։

      • Եթե գնում(ներ)ը գերազանցում է(են) 200,000 դրամը, ապա 200,000 դրամից հետո մնացյալ գումարը կուտակում է 0,5% քեշբեք:

  • Գրանցված կտրոնների ակտիվության ժամկետն է 3 ամիս, որից հետո տվյալ կտրոնից կուտակված քեշբեքը գանձվում է Ձեր հաշվից։

  • Քարտապանը մեկ ամսվա ընթացքում կարող է կուտակել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամին համարժեք քեշբեք:

  • Երևան Մոլի, ինչպես նաև Երևան Մոլում տեղակայված վարձակալների աշխատակիցները* կարող են ստանալ Երևան Մոլի բոնուս քարտ։ Վարձակալների աշխատակիցների կողմից աշխատանքային դիրքի չարաշահումների բացահայտման դեպքում քարտապանի ներկայացրած համապատասխան ՀԴՄ կտրոնները մոլի հաճախորդների սպասարկման ծառայության բաժնի աշխատակիցների կողմից կճանաչվեն համակարգում գրանցման համար անվավեր:

*Երևան Մոլի, ինչպես նաև Երևան Մոլում տեղակայված վարձակալների աշխատակիցները չեն կարող լինել ամենաշատ քեշբեք կուտակած 100 հաճախորդների ցանկը

  • Քարտապանն իր կուտակած քեշբեքը չի կարող փոխանցել մեկ այլ քարտապանի:

  • Քարտապանը չի կարող ունենալ մեկից ավելի քարտ:

  • Քարտապանը կուտակած քեշբեքը կարող է ծախսել Երևան Մոլի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելիս կամ ԿինոՊարկում և Նավապետ Քիդի գանձերի կղզում վճարում կատարելիս։

  • Առաջարկվող ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է կուտակել համապատասխան ծառայության արժեքի չափով քեշբեք:

  • Քարտապանը կարող է իր քեշբեքը ստուգել առցանց՝ bonus.yerevanmall.am կայքում:
     

3. Ո՞վ կարող է ստանալ Երևան Մոլի բոնուս քարտ

  • Երևան Մոլի բոնուս քարտ կարող է ստանալ յուրաքանչյուր անձ, ով Երևան Մոլից կկատարի 15.000 կամ ավելին ՀՀ դրամին համարժեք գնումներ և համապատասխան ՀԴՄ կտրոնները կներկայացնի Երևան Մոլի հաճախորդների սպասարկման բաժին։

  • ԿինոՊարկում և Նավապետ Քիդի գանձերի կղզում կատարված գնումների ՀԴՄ կտրոնները ներկայացնելիս՝ քարտ ստանալու համար անհրաժեշտ գումարը սահմանվում է 10,000 ՀՀ դրամ։

  • Ֆուդկորտում կամ սննդի այլ կետերում կատարված գնումների ՀԴՄ կտրոնները ներկայացնելիս՝ քարտ ստանալու համար անհրաժեշտ գումարը սահմանվում է 10,000 ՀՀ դրամ։

  • Քարտ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել միմիայն մեկ ամիս վաղեմությունը չգերազանցող ՀԴՄ կտրոններ, այսինքն ամենահին և ամենանոր կտրոնների միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 1 ամիսը։

  • Քարտը ստանալու ժամանակ հաճախորդների սպասարկման բաժնի աշխատակիցը լուսանկարում է ենթադրյալ քարտապանին, և կցում լուսանկարը քարտապանի անձնական էջին:

  • Քարտը ստանալուց հետո, հաճախորդի էլեկտրոնային փոստին ուղարկվում է հաղորդագրություն՝ քարտի ակտիվացման հղումով: Քարտը ակտիվացնելուց հետո քարտապանը կարող է ցանկացած պահի մուտք գործել իր անձնական էջ՝ քեշբեք-համակարգին և առկա ծառայություններին ծանոթանալու համար։

  • ՀԴՄ կտրոնների նվազագույն արժեք չի սահմանվում:

  • Նախագծին չեն մասնակցում մոլի տարածքում գործող սպասարկման կենտրոնները (բանկեր, բջջային օպերատորներ և այլն,) հետևաբար, այդ կետերից ձեռք բերված ՀԴՄ կտրոնները չեն կարող օգտագործվել բոնուս քարտի ձեռքբերման կամ քեշբեք կուտակելու նպատակով (բացառություն են կազմում բջջային հեռախոսների վաճառքի ՀԴՄ կտրոնները):

  • Քեշբեքը կուտակելու նպատակով քարտապանները կարող են ներկայացնել միայն նախորդ 90 օրվա ընթացքում կատարված գնումների ՀԴՄ կտրոնները:

  • Քարտը կորցնելու դեպքում քարտապանը պետք է տեղեկացնի մոլին քարտի կորստի մասին՝ այն ապաակտիվացնելու և նոր քարտ ստանալու համար (քարտապանը պետք է ներկայանա անձնագրով):

  1. Ինչպես օգտագործել քեշբեքը

    • Քարտը ակտիվացնելուց հետո քարտապանն իր անձնական էջում կարող է տեսնել իր նախընտրած ծառայությունների արժեքը:

    • Որևէ ծառայությունից օգտվելու համար քարտապանը պետք է սեղմի ծառայության համապատասխան նկարին և հետևի անհրաժեշտ քայլերին: Ծառայությունն ընտրելուց հետո այն կհայտնվի «Գործարքների պատմություն» բաժնում:

    • Քեշբեքը ծախսելու կամ ծառայությունից օգտվելու դեպքում քարտապանը չի կարող վերականգնել օգտագործված քեշբեք-գումարը:

    • Քեշբեքը օգտագործելու համար քարտապանը պետք է քարտով ներկայանա ԿինոՊարկի կամ Նավապետ Քիդի դրամարկղ, իսկ ծառայությունից օգտվելու համար պետք է քարտով ներկայանա մոլի հաճախորդների սպասարկման բաժին՝ ծառայության ստացականը ստանալու համար:

    • Ծառայության ստացականը պետք է կրի «Բոնուս Քարտ» նախագծի Bonus Card կնիքը:

    • Ծառայությունից օգտվելու համար ծառայության ստացականը պետք է ներկայացնել ծառայությունը մատուցող կողմին:

    • Քարտապանը ծառայությունը ակտիվացնելուց հետո չի կարող այն փոխել մեկ այլ ծառայության կամ քեշբեքի հետ

    • Քարտապանը, ներկայացնելով Բոնուս քարտը, կարող է օգտագործել իր կուտակած քեշբեքը ԿինոՊարկում և Նավապետ Քիդի գանձերի կղզում գնումներ կատարելու համար:


  1. Այլ դրույթներ

    • Բոնուս Քարտը կարող է հետ պահանջվել Երևան Մոլի կողմից, եթե այն փաստացի վարվում է ոչ թե քարտապանի, այլ որևէ երրորդ անձի կողմից:

    • Եթե հաճախորդը ներկայանում է այլ հաճախորդ(ներ)ի բոնուս քարտ(եր)ով, ապա Երևան Մոլի հաճախորդների սպասարկման բաժնի աշխատակիցը իրավունք ունի վերցնել համապատասխան քարտերը և ապաակտիվացնել դրանք:

    • Եթե Երևան Մոլի հաճախորդների սպասարկման բաժնում քարտապանների միջև կտրոններ փոխանակելու դեպք է նկատվում, ապա հաճախորդների սպասարկման բաժնի աշխատակիցը իրավունք ունի գործընթացում ներգրավված քարտապաններից վերցնել Բոնուս քարտը և ապաակտիվացնել այն:

    • Երևան Մոլի վարձակալների աշխատակիցները իրենց աշխատավայրից ՀԴՄ կտրոն կարող են ներկայացնել 1 ամսվա ընթացքում ոչ ավել, քան 2 անգամ:

*Սույն փաստաթղթի հայերեն և անգլերեն տարբերակների միջև եղած հնարավոր տարբերությունների դեպքում հիմք է ընդունվում հայերեն տարբերակը

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻ՛Ր, ԲԱՑ ՄԻ ԹՈՂ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԸ

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ© ԵՐԵՎԱՆ ՄՈԼ 2020

Դիզայնը՝ Studio One

Ծրագրավորումը՝ Smart Production LLC

Կապ

(տեսնել քարտեզի վրա)

Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր (10:00-22:00)

( 374-11 ) 888 888')